Առաջադրանքներ

1 Անուղղակի խոսքը դարձրու ուղղակի։

Նա զայրացած պատասխանեց ընկերներին,որ նախ ՝ ինքը պարտավոր չէ բացատրություններ տալ նրանց, և երկրորդ՝ինքը թույլ չի տա խառնվելու իր ընտանեկան գործերին։

Նա զայրացած պատասխանեց ընկերներին.

-Նախ՝ ես պարտավոր չեմ բացատրություններ տալ ձեզ,և երկրորդ՝ես թույլ չեմ տա խառնվելու իմ ընտանեկան հարցերին։

Բժիշկն ասաց պրոֆեսորին,որ նա ժամանակին իրեն շատ ու շատ է օգնել խորհուրդներով և ինքն այդ ամենի համար շնորհակալ է։

Բժիշկն ասաց պրոֆեսորին.

-Դուք ժամանակին ինձ շատ ու շատ եք օգնել խորհուրդներով և ես այդ ամենի համար շնորհակալ եմ։

Մի օր Մարտիրոս Սարյանը խոստովանեց,որ եթե տարիներ առաջ իրեն բախտ վիճակվեր հանդիպել Կոմիտասին,ինքը ծնկի կիջներ , կհամբուրեր աջն ու կասեր,որ իր պապերն անգամ նրա երգերն են երգել։

-Եթե տարիներ առաջ ինձ բախտ վիճակվեր հանդիպել Կոմիտասին, ես ծնկի կիջնեի,կհամբուրեի աջն ու կասեի, որ իմ պապերն անգամ նրա երգերն են երգել,-խոստովանեց մի օր Մարտիրոս Սարյանը։

Ֆրանսիայի Գեղարվեստի ակադեմիայի տնօրենը Գոգենին ուղղված նամակում գրում է, որ ինքը երբեք չի խրախուսի նրա արվեստը , որը չի հասկանում և որը զայրացնում է իրեն, քանի որ այն չափից ավելի հեղափոխական է։

«Ես երբեք չեմ խրախուսի ձեր արվեստը,-գրել է Ֆրանսիայի Գեղարվեստի ակադեմիայի տնօրենը Գոգենին,-որը չեմ հասկանում և որը զայրացնում է ինձ,չափից ավելի հեղափոխական է»։

Գրիգորն ասաց,որ մայրիկը հանգիստ լինի,ինքը որևէ զբաղմունք կգտնի։

-Մայրիկ հանգիստ եղիր,ես որևէ զբաղմունք կգտնեմ,-ասաց Գրիգորը։

Leave a Reply

Перейти к верхней панели