Հայրենիքը հայ բանաստեղծների հայացքով

Այս ամսվա ընթացքում մենք սովորել ենք հայ բանաստեղծների գրած հայրենասիրական մի քանի բանաստեղծություններ՝Համո Սահյանի «Հայաստան ասելիս», Ավետիք   Իսահակյանի «Է՜յ ջան հայրենիք»,  Եղիշե Չարենցի «Հայրենիքում»,  Վահագն Դավթյանի «Մի փշոտ,փափուկ Ճանփա»։ Իհարկե այդ բանաստեղծությունները գեղեցիկ են, բայց ինձ ավելի շատ դուր եկավ Համո Սահյանի «Հայաստան ասելիս»  բանաստեղծությունը։ Բանաստեղծության տողերից,  իմ մեջ տպավորվեց այս տողերը։

«Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,

Հայաստան ասելիս հասակս ծաղկում է։»

Իմ կարծիքով սրանք խորիմաստ տողեր են, այն արտահայտում է հայրենիքի կարոտը և ցույց է տալիս, թե ինչքան հպարտ ես երբ հայրենիքիդ անունն ես արտասանում։

Leave a Reply

Перейти к верхней панели