Կիսամյակային հաշվետվություն

Ես Միլենա Ազարյանն եմ, արդեն կես տարի է, որ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում։ Սովորում եմ 1/2 կուրսում, շատ եմ կապվել կուրսի երեխաների և ուսուցիչների հետ։ Իմ սիրած առարկաներից է հայոց լեզուն, նաև սիրում եմ իմ ուսուցչուհուն։ Պատվելի Թամարին։ Պատվելի Թամարի հետ մենք սովորում ենք մեր լեզուն ավելի խորացված։ Մյուս իմ սիրելի առարկաներից է անգլերենը։ Միս Արփիի հետ նույնպես կարողանում ենք ավելի լավ հասկանալ այդ լեզուն։ Վերջին իմ սիրելի առարկան է էկոլոգիան։ Մենք շատ ենք կատարում փորձեր, փորձել ենք և ստուգել արդյո՞ք մենք մաքուր ջուր ենք խմում, պատրաստել ենք դեմքի դիմակներ և այլն։ Մինչ մենք մեր դեմքին այդ դիմակներն էինք քսում,  ընկեր Նելլին նույնպես հասցրեց դիմակ դնել։ Ես նաև սիրում եմ ազգային երգ ու պարը, ընկեր Մարինեն և ընկեր Տիգրանը ջանք են թափում մեզ մեր ազգային երգ ու պարը սովորեցնելու։ Իմ սիրելի ուսուցիչներից է նաև ընկեր Հեղինեն, մենք նրա հետ քննարկում ենք կյանքում հանդիպող շատ դեպքեր։ Նրա հետ նաև գնացել ենք Էրեբունի թանգարան, ծանոթացել ենք հին պատմական առարկաների և շատ զարդերի։ Բարձրացել ենք ամրոց հիացել շինություններով և գեղեցիկ նկարներ արել։ Իմ շատ սիրելի կուրսղեկ ընկեր Մարիամը ջանք չի խնայում մեզ ավելի պատասխանատու և հայրենիքի համար պիտանի մարդ դարձնելու համար։ Բոլոր ուսուցիչներն էլ շատ լավն են և օրինակելի։

Leave a Reply

Перейти к верхней панели