Տիգրան Մեծ․ զորեղ արքա

Պետական կարգը
Կային գորշակալություններ՝ Հազարապետություն, Սպարապետություն, Մարդապետություն, Մաղխազություն, Թագադիր ասպետություն։ Մարդիկ բաժանված էին կարգերի՝ բդեշխներ, նախարարներ, քրմեր, շինականնե եւ գյուղացիներ։
Բանակ
Տիգրան Մեծի կառավարման տարիներին Մեծ Հայքի բանակի թվաքանակը կազմում էր 300 հազար զինվոր։
Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումը
Մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։ Տիգրանը քաղաքը շրջափակեց 25 մետր բարձրության հաստաբեստ պարիսպներով, որոնցում տեղավորված էին ախոռներ և այլ նշանակության շինություններ: Արվարձանում արքան կառուցեց իր պալատը, շուրջըլճեր, զբոսայգիներ, որսատեղեր ու մի հզոր ամրոց: Տասը-տասնհինգ տարում Տիգրանակերտի բնակչության թիվը հասավ մոտ հարյուր հազարի, ըստ որոշ պատմաբանների երեք հարյուր հազարի: Դարերի ընթացքում քաղաքը քանիցս թալանվել է, ավերվել ու վերակառուցվել: Արաբների կողմից նվաճվելուց հետո վերանվանվել է Դիարբեքիր և հանդիսացել արաբական ռազմական կարևոր հենակետ:
Տիգրան Մեծի մետաղադրամները
Տիգրան Մեծ հատել է դրամներ որը պետության անկախության եւ ինքնուրույնության մասին է խոսում։ Մետաղադրամների դիմերեսին պատկերված է թագակիր արքայից արքա Տիգրան Մեծի դիմապատկերը դեպի աջ: Պատկերված ատամնավոր թագը բնորոշ է միայն Արտաշեսյանների տոհմի թագավորներին. այն չի հանդիպում այլ պետությունների թագավորների մետաղադրամներին: Ատամնավոր թագի վրա պատկերված են Արտաշեսյանների տոհմի խորհրդանշանները՝ ութ ճառագայթով աստղը (արև), որի երկու կողմում արծիվներ են: Արծիվները պատկերված են շրջված դիրքով, սակայն նայում են միմյանց: Դարձերեսին առկա են դիցաբանական կամ խորհրդանշական պատկերներ, ինչպես նաև արքայի անունն ու տիտղոսը հունարեն գրերով: Մեզ են հասել Արտաշատի պղնձե դրամները, որոնք հատվել են մ.թ 1-2 դարերում:
Օգտակար հղումներ՝

Հայաստանը Տիգրան Մեծի օրոք

Տիգրան Մեծի դարաշրջանի մետաղադրամներ

Տիգրանակերտ մայրաքաղաք

Leave a Reply

Перейти к верхней панели