Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործվող և բուծվող խոտաբույսերը

Ընթացքը`
1. Համացանցից գտնել թե ինչ խոտաբույսեր են հատկապես տարածված մեր շրջանում։ (Առնվազն 10)
2. Տեղադրել լուսանկար և տեղեկություն խոտաբույսի մասին այդ  խոտաբույսի բուժիչ հատկությունների մասին և այլ օգտակար հատկությունների մասին։
3. Զրույցել ընտանիքի անդամների հետ և պարզել թե ինչ խոտաբույս է օգտագործվում սննդի համար ձեր բնակության շրջանում։
4. Տեղադրել բաղադրատոմսը բլոգում։

Արդյունքներ

1) Ազնվամորի, անանուխ, անթառամ, եզան լեզու, եղերդակ, եղինջ, երիցուկ, բռնչի սովորական, արյունախմիկ, առյուծագի 

2)

1.Ազնվամորի վայրի կիսաթուփ է, աճում է  անտառների բացատներում, ձորեզրերին: Մշակվում է պարտեզներում, պուրակներում: Բուժիչ նպատակով օգտագործում են պտուղները, մասամբ՝ տերևներն ու ծաղիկները: Ունի քրտնաբեր, ջերմիջեցնող, կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություններ:

2. Անանուխ բազմամյա, կոճղարմատավոր վայրի կամ մշակովի խոտաբույս է: Աճում է ամենուրեք: Տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղ, կարոտին, մենթոլ և այլն: Մենթոլն ունի անոթալայնիչ, հանգստացնող և տեղային ցավամոքիչ ներգործություն: Մտնում է վալիդոլի, Զելենինի կաթիլների և այլ պատրաստուկների բաղադրության մեջ: Տերևների թուրմն օգտագործվում է մարսողության կանոնավորման, լնդերի բորբոքման, սրտխառնոցի և այլ դեպքերում:

3. Անթառամ բազմամյա խոտաբույս է: Աճում է տափաստանային գոտիներում, ավազային հողերում, սարալանջերում: Թուրմը և եփուկն ունեն լեղամուղ, հակամանրէային հատկություններ:

4.Եզան լեզու բազմամյա խոտաբույս է, տարածված մոլախոտ է: Աճում է ամենուրեք: Թարմ տերևների հյութն ունի մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և խորխաբեր հատկություններ, օգտագործվում է հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների, խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ թարմ տերևները եռացող ջրում լվանալուց հետո կապում են վերքերին, և այն մաքրում է թարախը:

5.Եղերդակ երկամյա կամ միամյա խոտաբույս է: Բոլոր օրգանները պարունակում են կաթնահյութ: Անջրդի հովիտներում, անտառեզրերին, ճամփեզրերին և առուների եզրերին աճում է եղերդակի 2 տեսակ: Արմատների թուրմն ունի ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, իսկ տերևների թուրմը՝ հակամանրէային ազդեցություն:

6.Եղինջ բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիներում, առավելապես ստվերոտ և խոնավ անտառներում, թփուտներում: Տերևներից ստացվող պատրաստուկներն ունեն արյունահոսությունը դադարեցնող, արյան մակարդելիությունը խթանող, հարթ մկանների տոնուսը բարձրացնող, նյութափոխանակությունը կարգավորող հատկություններ:

7.Երիցուկ միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Աճում է դաշտերում, մարգագետիններում, նաև մշակվում է: Ծաղկազամբյուղների թուրմն ու եփուկը, որպես հակաբորբոքային, քրտնաբեր, վարակազերծող միջոց, օգտագործվում են լուծի դեպքում, կոկորդի և լնդերի բորբոքումների, բերանաբորբի ժամանակ:

8. Բռնչի սովորական վայրի թուփ է, աճում է ջրամբարների ափերին, թփերի մացառուտներում, անտառներում: Բուժիչ հատկություն ունեն կեղևը և պտուղները: Կեղևից ստացվող պատրաստուկներն ունեն արյունահոսությունը դադարեցնող ազդեցություն: Պտուղները պարունակում են  C վիտամին ու կիրառվում են ստամոքսի խոցի դեպքում և որպես միզամուղ միջոց:

9.Արյունխմիկ բազմամյա խոտաբույս է: Աճում է խոնավ մարգագետիններում, գետափերին, անտառների բացատներում: Բուժիչ նշանակություն ունեն արմատներն ու կոճղարմատները, որոնցից ստացվող պատրաստուկները տտիպ են և օժտված են հակաբորբոքային և արյունահոսությունը դադարեցնող հատկություններով:

10.Առյուծագի բազմամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք, նաև մշակվում է: Բուժման նպատակով օգտագործում են տերևները և ընձյուղների գագաթները: Պատրաստուկներն ունեն կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող, սրտի աշխատանքը կարգավորող, զարկերակային ճնշումն իջեցնող և քնաբեր հատկություններ:

3) Ուրց ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող բույս է։ Հայտնի է մոտ 150 տեսակ։

4) Ուրցը որպես համեմունք օգտագործում են տերևներն ու մատղաշ ցողունները թարմ և չորացրած, համեմում են կերակուրներ, ըմպելիքներ, խմիչքներ, թեյ, հայկական որոշ պանիրներ համեմվում են ուրցի մատղաշ տերևներով, դալար ցողուններով, օգտագործվում պանրահացերում և այլն։

ՀՀ բուժիչ խոտաբույսեր, և սննդի մեջ օգտագործվող խոտաբույսեր։
Նպատակը ճանաչել մեր հայրենիքի տարածքում առկա բոլոր տեսակի օգտակար խոտաբույսերը, ուսումնասիրել բուժիչ բույսերի հատկությունները, ծանոթանալ ազգային խոհանոցի բաղադրատոմսերի հետ։
Ժամկետը
`01.02- 28.02

Leave a Reply

Перейти к верхней панели