Ապրիլ ամսվա ամփոփում

1.Ներկայացնել մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:
2.Գաղափար կենսոլորտի մասին, կենսոլորտի բաղադրիչները և կենդանի նյութը:
3.Մուտացյաներ, դասակարգում, քրոմոսոմային և գենային մուտացյաներ:
4.Ուռուցքներ և ուռուցքածին բջիջներ:
5.Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ:

1.Բնությունը մարդու կողմից խախտվել է հենց այն ժամանակվանից երբ մարդը սկսել է զբաղվել կենդանիներով և զբաղվել գյուղատնտեսությամբ։
Մարդու կատարած որսի պատճառով ոչնչացել են խոշոր չափի կենդանիներ,(օրինակ ցուլեր,ձիեր,ռնգեղջյուրներ և այլն)։ առաջնահերթ խնդիր են արդյունաբերության զարգացման անթափոն
տեխնոլոգիաների մշակումը, այնպիսի փակ համակարգերի ստեղծումը, ինչի շնորհիվ թունավոր թափոններ չեն արտանետվում ջրի մեջ և մթնոլորտ, կատարվում է թափոնների  կրկնակի վերամշակում և օգտագործում:
2.Կենսոլորտի հիմնական բաղադրիչներն են բույսերը և կենդանիները։Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը:
3.Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխությունն է,իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում։Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման Գոյություն ունեն մուտացիաների մի քանի դասակարգումներ՝ ըստ տարբեր չափանիշների։ գենոմային,քրոմոսոմային,գենային։
Գենոմային օրգանիզմների կամ բջիջների առաջացում, որոնց գենոմը ներկայացված է քրոմոսոմների երկուսից ավել հավաքածուով և անեուպլոիդիացումգապլոիդ հավաքածուին ոչ բազմապատիկ քրոմոսոմների թվի փոփոխություն։ Քրոմոսոմային մուտացիայի ժամանակ տեղի են ունենում առանձին քրոմոսոմների կառուցվածքի խոշոր փոփոխություներ։ Գենային մակարդակով ԴՆԹ-ի սկզբնական կառուցվածքի փոփոխությունները մուտացիայի ազդեցության տակ նվազ նշանակալից են, քան քրոմոսոմային մուտացիաների դեպքում։ Գենային մուտացիայի արդյունքում տեղի են ունենում մեկ կամ մի քանի նուկլեոտիդների փոփոխություններ, դելեցիաներ, ներդրումներ և տրանսլոկացիաներ, դուպլիկացիաներ և ինվերսիաներ՝ գեների տարբեր հատվածներում, այն դեպքում, երբ մուտացիայի ազդեցության տակ փոփոխվում է միայն մեկ նուկլեոտիդ, ապա խոսքը կետային մուտացիաների մասին է։ Քանի որ ԴՆԹ-ի կազմի մեջ մտնում են միայն երկու տիպի ազոտային միացություններ պուրիններ և պիրիմիդիններ, ապա հիմքերի փոփոխությամբ բոլոր կետային մուտացիաները բաժանվում են երկու դասի՝ տրանզիցիա (պուրինի փոփոխությունը պուրինով և պիրիմիդինի փոփոխությունը պիրմիդինով) և տրանսվերսիա (պուրինի փոփոխությունը պիրիմիդինով և հակառակը)։

Leave a Reply

Перейти к верхней панели